ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 փետրվարի 2018 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքներով, մինչև 2018 թվականի փետրվարի 23-ն ավարտել Համաձայնագրի նախագծի ռուսերեն տեքստի ուղղումը՝ անգլերեն տեքստին դրա համապատասխանությունն ապահովելու համար և ապահովել անդամ պետությունների ներկայացուցիչների համապատասխան առերես խորհրդակցությունների անցկացումը Հանձնաժողովի հարթակում:
2. Հանձնաժողովին՝ Չինական կողմի հետ (անհրաժեշտության դեպքում) անգլերեն տեքստի տեխնիկական փոփոխությունների մասով լրացուցիչ քննարկում անցկացնելուց հետո ուղղման արդյունքներով սույն կարգադրության 1-ին կետին համապատասխան՝ Համաձայնագրի նախագիծը ներկայացնել Հանձնաժողովի խորհրդի կողմից դրան հավանություն տալու և անդամ պետությունների կառավարություններ ուղարկելու համար՝ Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
