ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հուլիսի 2019 թ. |
թիվ 35-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» 20 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՁԵՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» 20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ձև 29-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» 20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ձև 29-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հուլիսի 12-ի թիվ 35-Ն որոշման |
Տողի N |
Գյուղատնտեսական մշակաբույսեր |
Ցանքային տարածություն, հեկտար |
Ընդհանուր բերքա-հավաքի տարածու-թյուն, հեկտար |
Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ |
Բերք հավաքված, ցենտներ |
Միջին բերքը մեկ հեկտարից, ց/հա (սյ3 / սյ2) | ||
սկզբնական քաշ |
մաքրումից (զտումից)հետո քաշ |
կրկնակի ցանքերից |
այգիների և խաղողանոց-ների միջշար-քային տարա-ծություններից | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
1. |
Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (3+…+13) |
|||||||
2. |
Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը |
X |
X |
X |
X |
X |
X | |
3. |
Աշնանացան ցորեն |
|||||||
4. |
Աշնանացան տարեկան |
|||||||
5. |
Աշնանացան գարի |
|||||||
6. |
Այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր |
|||||||
7. |
Գարնանացան ցորեն |
|||||||
8. |
Գարնանացան տարեկան |
|||||||
9. |
Գարնանացան գարի |
|||||||
10. |
Վարսակ |
|||||||
11. |
Հաճար |
|||||||
12. |
Եգիպտացորեն` լրիվ հասունացած, հատիկի համար |
|||||||
13. |
Այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր |
|||||||
14. |
Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (15+…+19) |
|||||||
15. |
Ոլոռ, հատիկի համար |
|||||||
16. |
Լոբի |
|||||||
17. |
Սիսեռ |
|||||||
18. |
Ոսպ |
|||||||
19. |
Այլ |
|||||||
20. |
Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (21+…+25) |
|||||||
21. |
Ծխախոտ (հաշվարկային քաշով) |
|||||||
22. |
Կտավհատ |
X |
||||||
23. |
Արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի) |
|||||||
24. |
Շաքարի ճակնդեղ |
X |
||||||
25. |
Այլ |
X |
X |
X |
X |
X | ||
26. |
Կարտոֆիլ |
X |
||||||
27. |
Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (28+…+31) |
X |
||||||
28. |
Ձմերուկ |
X |
||||||
29. |
Սեխ |
X |
||||||
30. |
Այլ |
X |
||||||
31. |
Սերմադաշտեր |
X |
X |
X |
||||
32. |
Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (33+35+…+46) |
X |
||||||
33. |
Կաղամբ |
X |
||||||
34. |
որից՝ ծաղկակաղամբ |
X |
||||||
35. |
Վարունգ |
X |
||||||
36. |
Լոլիկ |
X |
||||||
37. |
Սմբուկ (բադրիջան) |
X |
||||||
38. |
Տաքդեղ (բիբար) |
X |
||||||
39. |
Սեղանի ճակնդեղ |
X |
||||||
40. |
Գազար |
X |
||||||
41. |
Սոխ |
X |
||||||
42. |
Սխտոր (ներառյալ աշնանը ցանվածը) |
X |
||||||
43. |
Կանաչ ոլոռ |
X |
||||||
44. |
Կանաչ լոբի |
X |
||||||
45. |
Այլ |
X |
||||||
46. |
Սերմադաշտեր |
X |
X |
X |
||||
47. |
Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (27+32) |
X |
X |
X |
||||
48. |
Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը |
X |
X |
X |
X |
X | ||
49. |
այդ թվում՝ ջերմատներում |
X |
X |
X |
X |
X | ||
50. |
ջերմոցներում |
X |
X |
X |
X |
X | ||
51. |
որից (տող 48-ից)` բանջարեղեն ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը |
X |
X |
X |
||||
52. |
որից՝ ջերմատներում |
X |
X |
X |
||||
53. |
ծաղիկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը (հատ) |
X |
X |
X |
X | |||
54. |
որից՝ ջերմատներում (հատ) |
X |
X |
X |
X | |||
55. |
սունկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը |
X |
X |
X |
X | |||
56. |
որից՝ ջերմատներում |
X |
X |
X |
X | |||
57. |
Սնկանոց առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (մԱ) |
X |
X |
X |
X | |||
58. |
Ծաղիկ առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (հատ) |
X |
X |
X |
X | |||
59. |
Կերային մշակաբույսեր, ընդամենը (60+62+63+65+66+69+72) |
X |
X |
X |
X |
X | ||
60. |
Կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար |
X |
||||||
61. |
որից՝ սերմադաշտեր |
X |
X |
X |
||||
62. |
Բոստանային մշակաբույսեր անասնակերի համար |
X |
||||||
63. |
Եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ զանգված), ընդամենը |
X |
||||||
64. |
որից՝ սիլոսի համար |
X |
X |
|||||
65. |
Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի) |
X |
||||||
66. |
Միամյա խոտեր, ընդամենը |
X |
X |
X |
X |
X |
X | |
67. |
որից՝ օգտագործված են խոտի համար |
X |
X |
|||||
68. |
օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված) |
X |
X |
|||||
69. |
Բազմամյա խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը) |
X |
X |
X |
X |
X |
X | |
70. |
որից՝ օգտագործված են խոտի համար |
X |
X |
|||||
71. |
օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված) |
X |
X |
|||||
72. |
Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը |
X |
X |
X |
X |
X |
X | |
73. |
որից՝ օգտագործված են խոտի համար |
X |
X |
|||||
74. |
օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված) |
X |
X |
|||||
75. |
Բազմամյա խոտեր սերմերի համար, ընդամենը |
X |
X |
X |
X |
|||
76. |
որից՝ առվույտ |
X |
X |
X |
X |
|||
77. |
կորնգան |
X |
X |
X |
X |
|||
78. |
Թելատու մշակաբույսեր, ընդամենը (79+80) |
X |
X |
|||||
79. |
Բամբակ |
X |
X |
|||||
80. |
Այլ |
X |
X |
|||||
81. |
Ընդամենը ցանքային տարածություն 20 թ. բերքի տակ (1+14+20+26+47+48+58+59+78) |
X |
X |
X |
X |
X |
X | |
82. |
որից՝ ցանված է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում |
X |
X |
X |
X |
X |
X | |
83. |
Կատարվել է կրկնակի ցանք |
X |
X |
X |
X |
X |
X | |
84. |
Կատարվել է ենթացանք, ներառյալ աշնանը կատարվածը |
X |
X |
X |
X |
X |
X | |
85. |
որից՝ բազմամյա խոտերի |
X |
X |
X |
||||
86. |
Բնական խոտհարքներ, ընդամենը |
X |
X |
X |
X |
|||
87. |
որից՝ օգտագործված են խոտի համար |
X |
X |
X |
X |
|||
88. |
Հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից |
X |
X |
X |
X |
|||
89. |
Ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր) |
X |
X |
X |
X |
X |
X |
Տողի N |
Բազմամյա տնկարկներ |
Ընդամենը |
որից` տնկարկներ պտղատու հասակի, հեկտար |
Փաստացի հավաքված բերքը, ցենտներ |
Միջին | |
ընդամենը |
որից` պտղատու հասակի տնկարկներից | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||
90. |
Պտուղ և հատապտուղ, ընդամենը (91+92+93+94+95+96+97) |
|||||
91. |
այդ թվում՝ |
|||||
92. |
կորիզավոր, ընդամենը |
|||||
93. |
ընկուզապտուղ, ընդամենը |
|||||
94. |
մերձարևադարձային, ընդամենը |
|||||
95. |
այլ, ընդամենը |
|||||
96. |
պտղի տնկարան (հատ) |
X |
X |
X | ||
97. |
հատապտուղ (թութ, գետնամորի, ելակ, հաղարջ և այլ), ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը և տնկարանները, ընդամենը |
|||||
98. |
որից՝ |
X |
X |
X | ||
99. |
Խաղող (ներառյալ տնկարանները), ընդամենը |
|||||
100. |
որից՝ |
X |
X |
X |
101. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (մարդ) ____________
Ղեկավար |
________________________ | _____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________________ |
_____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ » ___ ____20_թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հուլիսի 12-ի թիվ 35-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» 20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ձև 29-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:
7. Սույն հրահանգի իմաստով՝
1) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունը գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա, բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններն են հաշվետու ժամանակահատվածում.
2) Միջին բերքատվությունը հաշվարկվում է ընդամենը հավաքված բերքը հարաբերելով բերքահավաքի տարածության վրա.
3) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք.
4) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է.
5) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն).
6) Ջերմոցները կառույցներ են, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ: Ջերմոցների շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն.
7) Ցելեր բոլոր տեսակի (Սև ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով: Մաքուր ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:):
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. «Ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ճշտված (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) տվյալները:
9. «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի այն տարածությունների վերաբերյալ տվյալներ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի հիմնական չհամարվող մշակաբույսերի ցանքերի տարածությունները:
10. «Հավաքված է բերք, ընդամենը» թիվ 3 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Ցուցանիշը չի ներառում հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, երթացանքից և այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:
11. «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից» թիվ 5 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են կրկնակի ցանքերից, իսկ թիվ 6 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:
12. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 7 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ տվյալներ:
13. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) վերաբերյալ տվյալներ:
14. «Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:
15. «Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հատիկաընդեղենային (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:
16. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված տեխնիկական (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:
17. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ տվյալներ:
18. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:
19. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ (առանց ջերմատների և ջերմոցների):
20. «Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» տողում ըստ համապատասխան սյունակների լրացվում են պաշտպանված գրունտում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) ընդամենը ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ տվյալներ: Նշված բաժնի մյուս տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված բանջարեղենի, ծաղկի և սնկի վերաբերյալ տվյալներ:
21. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված կերային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:
22. «Թելատու մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված թելատու (բամբակ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:
23. «Ցելերի տարածությունը» տողում ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի ցելերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:
24. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և հատապտուղների ու դրանց տնկարանների վերաբերյալ տվյալներ:
25. «Խաղող, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ տվյալներ:
26. Տնկարան ըստ համապատասխան ցուցանիշի, 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում աճեցված (անկախ նրանից հաշվետվության լրացման պահին դրանք իրացվել են թե առկա են տնկարանում) տնկիների քանակը:
27. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
28. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
29. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: