ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2019 թվականի N 769-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններն ու ուղիները քննարկելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-20-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. հունիսի 17 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 17-ի N 769-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| 
 Գեղամ Վարդանյան  | 
 - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)  | 
| 
 Արտավազդ Ադունց  | 
 - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության փորձագետ  | 
| 
 Անի Մանուկ  | 
 - թարգմանիչ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան |