Գլխավոր տեղեկություն
Номер
N 266-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2007
Дата вступления в силу
18.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 266-Ա

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

1) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս)`

300000 (երեք հարյուր հազար) հատ,

 

2) էլեկտրադետոնատոր (ԷԴ-8Ժ 2մ)`

100000 (հարյուր հազար) հատ,

 

3) էլեկտրադետոնատոր (ԷԴ-3-Ն 2մ)`

50000 (հիսուն հազար) հատ,

 

4) կրակատար լար (ՕՇԱ)`

400000 (չորս հարյուր հազար) գծմ,

 

5) դետոնացիոն քուղ (ԴՇԷ-12)`

300000 (երեք հարյուր հազար) գծմ,

 

6) պիրոտեխնիկական ռելե (ՌՊ-92-0)`

1000 (հազար) հատ,

 

7) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ`

 

 

 

ա. սարք «Ունս-Պա-0-100»`

60 (վաթսուն) հատ,

 

 

բ. սարք «Ունս-Պա-40-8»`

1800 (հազար ութ հարյուր) հատ,

 

 

գ. սարք «Ունս-Պա-65-8»`

4200 (չորս հազար երկու հարյուր) հատ,

 

 

դ. սարք «Ունս-Պա-450-24»`

6000 (վեց հազար) հատ,

 

 

ե. սարք «Ունս-Պա-500-19»`

6000 (վեց հազար) հատ,

 

8) տրոտիլային պայթաղյուսիկ (Տ-400-Գ)`

24000 (քսանչորս հազար) հատ,

 

9) ամոնիտ 6ԺՎ փամփշտավորված`

60000 (վաթսուն հազար) կգ,

 

10) ամոնիտ 6ԺՎ փոշի`

30000 (երեսուն հազար) կգ:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. մարտի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան