«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 փետրվարի 2012 թ. ք. Երևան |
N 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) 2-2 ձևով սահմանված տեղեկատվությունը` կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:».
2) Կարգի N 2 հավելվածի 2-2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 22-ի N 48-Ն որոշման |
«Ձև 2-2
_____________________________________________________________
(ընկերության անվանումը)
_____________________________________________________________
(վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի անվանումը և տեսակը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
201.... թ. ..........................................-ից 201.... թ. .......................................... –ը
(նշել ժամանակաշրջանը)
NN |
Չափի միավորը |
Աճողական ընթացիկ տարվա սկզբից |
Հաշվետու ժամանա-կաշրջանի կտրվածքով (կիսամյակ) ընդամենը |
այդ թվում՝ ըստ ամիսների | ||||||
………. |
………. |
………. |
………. |
………. |
………. | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
Էլեկտրական էներգիայի արտադրությունը |
հազ. կՎտժ |
||||||||
2 |
Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը(տ.1 - (տ.3.1 + տ4.1)) |
հազ. կՎտժ |
||||||||
3 |
Էլեկտրական էներգիայի ծախսը սեփական և տնտեսական կարիքների համար՝ |
|||||||||
3.1 |
բնեղեն արտահայտությամբ |
հազ. կՎտժ |
||||||||
3.2 |
տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) |
% |
||||||||
4 |
Էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստները կայանի տարրերում՝ |
|||||||||
4.1 |
բնեղեն արտահայտությամբ |
հազ. կՎտժ |
||||||||
4.2 |
տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) |
% |
||||||||
5 |
Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից գնված էլեկտրական էներգիայի քանակը, սակագինը և արժեքը, ընդամենը |
հազ. կՎտժ |
||||||||
դրամ/կՎտժ |
||||||||||
մլն դրամ |
1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:
________________________________________ (ընկերության ղեկավարի ստորագրությունը) Կ.Տ. |
__________________________________________»: (անունը, ազգանունը) |