ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 2-րդ մասը «նախարարը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայեցողական պաշտոններ չզբաղեցնող դիվանագետների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածում`
1) վերնագրի «բավարարումը և փոխհատուցման վճարները» բառերը փոխարինել «աշխատավարձը և ծախսերի փոխհատուցումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
3) 2-րդ մասի «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով.
4) 5-րդ մասի «հավելավճար» բառը փոխարինել «փոխհատուցում» բառով.
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-171-Ն |