ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 12-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը`
1) «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքերի, երբ ազդագիրը ներկայացվել է ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցման գործընթացում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցման գործընթացում ներկայացված ազդագիրը գրանցված է համարվում ներդրումային ֆոնդի (դրա կանոնների) գրանցմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 8 ՀՕ-211-Ն |