ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2012 թվականի N 50-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2012 թվականի մարտի 19-ին.
2) աշխատանքային խմբի աշխատանքներում և գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունվարի 27-ի N 50-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հովակիմյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Տ. Գևորգյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Հակոբյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ |
Ա. Գիլոյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Մ. Հակոբյան |
-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ |
Մ. Ղամբարյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ |
Ա. Պողոսյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ա. Բաղդասարյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Ասատրյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |