«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 մարտի 2012 թ. |
թիվ 64-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել որակավորված ներդրողների ֆոնդում որակավորված ներդրող չհամարվող ներդրողների մասնակցության չափը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի «բ» պարբերությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ որակավորված ներդրողների ֆոնդում որակավորված ներդրող չհամարվող յուրաքանչյուր ներդրողի կողմից ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ՝ յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. մարտի 12 Երևան |