ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2012 թվականի N 168-Ա
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի վերաբերյալ բանակցություններին մասնակցելու նպատակով Եվրոպական միության բանակցային թիմի պատվիրակության (10 մարդ) 2012 թվականի փետրվարի 27-28-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, դահլիճի վարձակալության, սուրճի ընդմիջումների, թարգմանչական ծառայությունների և միջոցառման հետ կապված այլ ծախսերը՝ 1394500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
|