ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 12-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետում, ինչպես նաև 32-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» և «ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարների» և «սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարներ» բառերով:
Հոդված 2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-265-Ն օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 8 ՀՕ-218-Ն |