ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 1992 թվականի N 130
քաղ. Երևան
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Շուկայական ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1.Մանկական նախադպրոցական հիմնարկներում (բացի գերատեսչական ենթակայության) և գիշերօթիկ դպրոցներում երեխայի մեկ հաճախման համար վարձի չափը սահմանել մեկ օրվա նորմայով երեխային տրվող սննդամթերքի արժեքի 15 տոկոսի չափով:
Չորս և ավելի երեխաներ ունեցող ծնողներից նախադպրոցական հիմնարկներում երեխայի պահման վարձը պակասեցվում է 50 տոկոսով:
(1-ին կետը խմբ., փոփ. 15.05.92 N 297)
2. (կետն ուժը կորցրել է 30.10.93 N 554)
3. Իրենց ենթակայության ներքո մանկական նախադպրոցական, երաժշտական, գեղարվեստի և արվեստի հիմնարկներ ունեցող պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրավունք վերապահել սահմանելու երեխաների պահման վարձի լրացուցիչ արտոնություններ` համապատասխանաբար տեղական բյուջեի և սեփական միջոցների հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի փետրվարի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1990 թվականի հունվարի 13-ի «Նախադպրոցական հիմնարկներում երեխաների պահպանման համար ծնողների վարձի չափի մասին» N 47 որոշումը» N 84 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |