ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 173 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏԻ 29-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 29-րդ ենթակետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 173 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 29-րդ ենթակետում կատարվող
1. Քառասուներորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «13-րդ համարի տակ» բառերից հետո լրացնել «Ղազախստանի Հանրապետությունում,» բառերով, «համապատասխան» բառերից հետո լրացնել «Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը,» բառերով, «համապատասխանաբար» բառերից հետո լրացնել «Ղազախստանի Հանրապետության տարածքում,»։
2. Քառասունմեկերորդ պարբերությունում (աղյուսակից հետո)՝
ա) «սպառողական փաթեթվածքի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ այն ապրանքի սպառողական փաթեթվածքի վրա, որն առևտրի հավաքածու է և դասակարգվում է մեկ ծածկագրով՝ ԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան)» բառերով.
բ) «նյութական կրիչի» բառերից առաջ լրացնել «ապրանքի, առաջնային կամ սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն
«Սպառողական փաթեթվածքով միավորված և ԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան տարբեր ծածկագրերով դասակարգվող ապրանքների դեպքում հայտարարագրվող ապրանքի մասով նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակի մեջ հաշվի են առնվում միայն տվյալ ապրանքի նկատմամբ գեներացված նույնականացման ծածկագրերը։»։
3. Քառասուներկուերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «սպառողական փաթեթվածքի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման մակարդակի «3» և «4» ծածկագրային նշագրերն ունեցող սպառողական փաթեթվածքների)» բառերով, «նյութական կրիչի» բառերից առաջ լրացնել «ապրանքի, առաջնային կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված (բացառությամբ դրոշմավորման մակարդակի «3» և «4» ծածկագրային նշագրերն ունեցող սպառողական փաթեթվածքների)» բառերով, «զետեղված է խմբային փաթեթվածքի» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի խմբային փաթեթվածքի վրա զետեղված նյութական կրիչի վրա» բառերով, «տրանսպորտային փաթեթվածքի» բառերից հետո լրացնել «,«3»՝ նույնականացման միջոցը զետեղված է այն ապրանքի սպառողական փաթեթվածքի վրա, որը մանրածախ առևտրի լրակազմ է և դասակարգվում է մեկ ծածկագրով՝ ԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, կամ այդպիսի սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա, «4»՝ նույնականացման միջոցը զետեղված է ԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան տարբեր ծածկագրերով դասակարգվող և տարբեր ԱՀ-ում հայտարարագրվող կամ մեկ ԱՀ-ում որպես առանձին ապրանքներ հայտարարագրվող ապրանքները միավորող սպառողական փաթեթվածքի վրա կամ այդպիսի փաթեթվածքի վրա զետեղված նյութական կրիչի վրա»։
4. Քառասուներեքերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ձևավորված ագրեգացված մաքսային ծածկագրերը (այսուհետ՝ ագրեգացված մաքսային ծածկագիր) (առկայության դեպքում)։»։
5. Հիսունութերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«Այն դեպքում, երբ «վերաներմուծում» «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների դրոշմավորումը նույնականացման միջոցներով Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան իրականացվում է ապրանքների բացթողումից հետո, սույն ենթակետի քառասունմեկից քառասուներեքերորդ պարբերություններով (աղյուսակից հետո) նախատեսված տեղեկությունները չեն նշվում։ Այդ դեպքում նշվում է «ԲՀ» 2-նիշ տառային ծածկագիրը։
«Բելառուսի Հանրապետությունում 13 համարի տակ այն ապրանքների համար, որոնք Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Բելառուսի Հանրապետության տարածքում ենթակա են դրոշմավորման նույնականացման միջոցներով, «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կամ այն ուժի մեջ մտնելուց հետո, հաշվի առնելով նշված Համաձայնագրի 7-րդ հոդվածը, և «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար նշվում են հետևյալ տեղեկությունները.
նույնականացման միջոցներում պարունակվող՝ ապրանքի յուրաքանչյուր միավորի կամ սպառողական փաթեթվածքի (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի) կամ ապրանքի, առաջնային կամ սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա զետեղված կամ ապրանքների հավաքածուի (կամ լրակազմի) կամ խմբային փաթեթվածքի կամ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակը։ Բելառուսի Հանրապետության համար նույնականացման ծածկագիր ասելով հասկանում ենք դրոշմավորման ծածկագիրը՝ առանց ստուգման լրացուցիչ ծածկագրի, որը ձևավորվում է կրիպտոգրաֆիկ ալգորիթմների օգտագործմամբ՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը («0»՝ նույնականացման միջոցը զետեղված է անմիջապես ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի վրա) կամ ապրանքի, առաջնային կամ սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա, «1»՝ նույնականացման միջոցը զետեղված է խմբային փաթեթվածքի կամ խմբային փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա, «2»՝ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը զետեղված է տրանսպորտային փաթեթվածքի վրա, «3»՝ նույնականացման միջոցը զետեղված է ապրանքների հավաքածուի (լրակազմի) վրա, ինչպես նաև (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ «/» բաժանիչ նշան դնելով) ապրանքների կամ խմբային փաթեթվածքի կամ ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրերը).
ագրեգացման ծածկագիրը, որը ձևավորվել է ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի՝ Բելառուսի Հանրապետության ազգային բաղադրիչում և բոլոր հայտարարագրվող ապրանքների նույնականացման ծածկագրերի միավորումն է (այսուհետ՝ ագրեգացման ծածկագիր) (առկայության դեպքում)։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակի մասին տեղեկությունները, դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ «:» բաժանիչ նշան դնելու միջոցով։
Մեկ ԱՀ-ում յուրաքանչյուր ապրանքի համար դրոշմավորման մեկ մակարդակի մասով կարող է հայտագրված լինել ոչ ավելի, քան 50 նույնականացման ծածկագիր։ Եթե ապրանքի դրոշմավորման որևէ մակարդակի մասով նույնականացման ծածկագրերի քանակը գերազանցում է 50-ը, ապա այդ ապրանքները հայտարարագրվում են մեկ ԱՀ-ում որպես առանձին ապրանքներ կամ այդ ապրանքների համար պետք է ներկայացվեն տարբեր ԱՀ-ներ։
Այն ապրանքների համար, որոնց նույնականացման ծածկագրերը միավորված են ագրեգացման ծածկագրի ներքո, նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակի, դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագրման և նույնականացման ծածկագրերի վերաբերյալ տեղեկություններ չեն նշվում։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում ագրեգացման ծածկագրերը, ապրանքների նույնականացման ծածկագրերը, ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշվում են յուրաքանչյուր ծածկագրի համար ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ ԱՀ-ի վանդակի համապատասխան ենթաբաժնում՝ յուրաքանչյուր ծածկագրի համար նոր տողից։
Ագրեգացման ծածկագրերը, ապրանքների նույնականացման ծածկագրերը, ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը ԱՀ-ում նշվում են այդ ծածկագրերում պարունակվող տառերի ռեգիստրի պահպանմամբ։
Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնց նույնականացման ծածկագրերը միավորված են ագրեգացման ծածկագրի ներքո, նշվում է միայն ագրեգացման ծածկագիրը։
Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք միաժամանակ ունեն ապրանքների նույնականացման ծածկագրեր, ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրեր, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, նշվում է միայն տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրն այն դեպքում, երբ բոլոր ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման զետեղված ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք ունեն։
Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք միաժամանակ ունեն ապրանքների նույնականացման ծածկագրեր, ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրեր և խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, նշվում է միայն խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրն այն դեպքում, երբ բոլոր ապրանքները խմբային փաթեթվածքի նույնականացման զետեղված ծածկագրով խմբային փաթեթվածք ունեն։
Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք ունեն կամ չունեն ագրեգացման ծածկագրեր, ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրեր, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշվում են՝
ագրեգացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք չունեն տրանսպորտային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք).
տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ունեն տրանսպորտային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք).
խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ունեն խմբային փաթեթվածքի նույնականացման զետեղված ծածկագրով խմբային փաթեթվածք, և որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացման ծածկագրի ներքո).
ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են ապրանքների հավաքածուի (լրակազմի) մեջ՝ դրա վրա զետեղված՝ ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրով, և որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացման ծածկագրի ներքո).
ապրանքների նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք չունեն տրանսպորտային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք, խմբային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով խմբային փաթեթվածք, չեն ներմուծվում ապրանքների հավաքածուի (լրակազմի) մեջ՝ դրա վրա զետեղված՝ ապրանքների հավաքածուի (լրակազմի) նույնականացման ծածկագրով, և որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացման ծածկագրի ներքո)։
Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք ունեն կամ չունեն նշված ծածկագրերը, ագրեգացման ծածկագրերը և նույնականացման ծածկագրերը՝ դրոշմավորման յուրաքանչյուր մակարդակով, էլեկտրոնային տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների լրացման եղանակով, իսկ թղթային կրիչով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակից և «:» բաժանիչ նշանից հետո դրոշմավորման յուրաքանչյուր մակարդակի համար՝ առանձին տողով՝ դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագրից սկսած։
Եթե տարբեր ԱՀ-ներում կամ մեկ ԱՀ-ում առանձին ապրանքներով հայտարարագրվող ապրանքներն ունեն մեկ ագրեգացման ծածկագիր կամ խմբային փաթեթվածքի նույնականացման մեկ ծածկագիր կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման մեկ ծածկագիր, ապա այդ ծածկագիրը նշվում է յուրաքանչյուր ԱՀ-ում կամ մեկ ԱՀ-ում՝ յուրաքանչյուր ապրանքի համար։
«Այն դեպքում, երբ «վերաներմուծում» «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների դրոշմավորումը նույնականացման միջոցներով Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվում է ապրանքների բացթողումից հետո, սույն ենթակետի վաթսունմեկից վաթսուներեքերորդ պարբերություններով (աղյուսակից հետո) նախատեսված տեղեկությունները չեն նշվում։ Այդ դեպքում նշվում է «ԲՀ» 2-նիշ տառային ծածկագիրը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: