ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 570-Ա |
«14» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության միջև 2023 թվականի ապրիլի 25-ին կնքված N ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/34-2 ծածկագրով աշխատանքների կատարման գնման պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.87 մանկապարտեզի հիմնանորոգման և բակի բարեկարգման, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.81 մանկապարտեզի բակի բարեկարգման, Ավան վարչական շրջանի հ.55 մանկապարտեզի հիմնանորոգման և բակի բարեկարգման, Աջափնյակ վարչական շրջանի հ.47 մանկապարտեզի բակի բարեկարգման, Նոր Նորք վարչական շրջանի հ.108 մանկապարտեզի հիմնանորոգման և բակի բարեկարգման, Նոր Նորք վարչական շրջանի հ.109 մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների կատարման պարտավորությունը (այսուհետ՝ աշխատանք)՝ համաձայն սույն պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների իրացման արդյունքում պարզվել է, որ Կատարողի կողմից չեն պահպանվել պայմանագրի 1.2 կետով սահմանված աշխատանքների կատարման ժամկետները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից 26.01.2024 թվականին «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությանն է հասցեագրվել թիվ 16/14949-24 գրությունը՝ այն մասին, որ 2023 թվականի դեկտեմբերի 16-ին վերը նշված աշխատանքները կատարելու համար Պայմանագրով նախատեսված ժամկետն ավարտվել է, ուստի անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 29-ը ներառյալ ներկայացնել պայմանագրով ամրագրված տեխնիկական առաջադրանքով սահմանված աշխատանքների ամբողջական փաթեթը, այնինչ ներկայացված գրությանն առ այսօր որևէ ընթացք չի տրվել և «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության կողմից՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.87 և Ավան վարչական շրջանի հ.55 մանկապարտեզների հիմնանորոգման և բակերի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները չեն ներկայացվել:
Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի բ) ենթակետի պահանջով՝ միակողմանի /մասնակի/՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.87 և Ավան վարչական շրջանի հ.55 մանկապարտեզների հիմնանորոգման և բակերի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների մասով լուծել է կնքված Պայմանագիրը։
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի փետրվարի 5-ին և պայմանագիրը փետրվարի 6-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.
1. «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
Տ. Ավինյան |