ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1583-Ն
ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մեծ չափեր ունեցող կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման թույլտվության տրամադրման կարգը և մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 14-ի N 1583-Ն որոշման |
ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 109-րդ հոդվածին համապատասխան՝ մեծ չափեր ունեցող կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ)՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման համար մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրման և մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջների հետ կապված հարաբերությունները։
2. Ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպան ման թույլտվություն ստանալու համար, նախքան մաքսային մարմին «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրի ներկայացումը, հայտարարատուի կողմից մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով մաքսային մարմին է ներկայացվում դիմում՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների պահպանության համար նախատեսված համապատասխան վայրը։
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի հետ մեկտեղ հայտարարատուի կողմից ներկայացվում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը՝
1) մեծ չափեր ունեցող ապրանքների դեպքում՝ ապրանքների տեխնիկական նկարագիրը և մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստներում ապրանքների պահպանության անհնարին լինելու վերաբերյալ տեղեկատվություն.
2) բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում՝ այդպիսի հատուկ պայմանների նկարագիրը.
3) ապրանքներն ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը.
4) ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մաքսային հսկողության ներքո գտնվելու դեպքում՝ դրանց գտնվելու վայրը.
5) ապրանքների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը.
6) այն վայրի հասցեն, որտեղ հայտարարատուի կողմից նախատեսվում է պահպանել ապրանքները, ինչպես նաև հիմնավորումներ և փաստաթղթեր՝ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված պահանջների պահպանվածության վերաբերյալ.
7) այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ հայտարարատուի ընտրությամբ։
5. Մաքսային մարմինը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության արդյունքներով, դիմումի ներկայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման թույլտվություն՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան կամ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մերժում է թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքերը՝ սույն կարգի N 3 ձևին համապատասխան։
6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում մաքսային մարմինը համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով հարցում է ուղարկում հայտարարատուին՝ թերի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ, որի դեպքում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է՝ հայտարարատուի կողմից համապատասխան տեղեկությունների կամ փաստաթղթերի ներկայացման կամ այդպիսի տեղեկությունների և փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ստացման օրվանից։
7. Հայտարարատուն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման վերաբերյալ թույլտվության տրամադրումը հետևյալ հիմքերով՝
1) հայտարարատուի կողմից մաքսային մարմին սույն կարգով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի՝ սույն կարգով նախատեսված ժամկետներում չներկայացման դեպքում.
2) հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում կեղծված կամ սխալ տվյալների բացահայտման դեպքում.
3) ապրանքները մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստներում պահպանելու հնարավորության վերաբերյալ մաքսային մարմնի տրամադրության տակ տեղեկությունների առկայության դեպքում.
4) հայտարարատուի կողմից նախանշված վայրի՝ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում։
9. Մաքսային մարմնի կողմից ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանության վերաբերյալ թույլտվությունը տրամադրվում է համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։
10. Մաքսային մարմինը սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանգամանքների ստուգման նպատակով նախքան թույլտվության տրամադրումը կարող է հարցում կատարել իր գործունեության տարածքում գործող մաքսային պահեստների տիրապետողներին՝ ապրանքների պահպանության հնարավորության վերաբերյալ, որի դեպքում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է մաքսային պահեստի տիրապետողների կողմից համապատասխան տեղեկատվության ստացման օրվանից։
11. Մաքսային պահեստի տիրապետողները սույն կարգի 10-րդ կետում նշված հարցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին են ներկայացնում տեղեկատվություն՝ ապրանքների պահպանության հնարավորության կամ անհնարին լինելու վերաբերյալ։
12. Սույն կարգի նպատակներով մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջներն են՝
1) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար մաքսային հսկողությանն ուղղված գործառնությունների, այդ թվում՝ ապրանքների նկատմամբ բեռնային գործողությունների իրականացման հնարավորությունը.
2) պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների պահպանության դեպքում՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում ապրանքների պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը.
3) մաքսային մարմինների կողմից անհրաժեշտության դեպքում ապրանքների նկատմամբ նույնականացման միջոցների կիրառման հնարավորության ապահովվածությունը։
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________________
|
2. Մեծ չափեր ունեցող ապրանքների դեպքում` ապրանքների տեխնիկական նկարագիրը ___________________________________________________________________________________________
|
3. Մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստներում ապրանքների պահպանության անհնարին լինելու վերաբերյալ տեղեկատվություն ___________________________________________________________________________________________
|
4. Բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում՝ այդպիսի հատուկ պայմանների նկարագիրը ___________________________________________________________________________________________
|
5. Ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մաքսային հսկողության ներքո գտնվելու դեպքում՝ դրանց գտնվելու վայրի հասցեն ___________________________________________________________________________________________
|
6. Ապրանքների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ 1) ____________________________________________________________________________________ 2) ___________________________________________________________________________________
.........
7. Այն վայրի հասցեն, որտեղ հայտարարատուի կողմից նախատեսվում է պահպանել ապրանքները ___________________________________________________________________________________________ ___________________________________________________________________________________________
8․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________________
|
Կից ներկայացվող փաստաթղթեր՝
1) ապրանքներն ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը․
2) մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստների տիրապետողների հավաստումն ապրանքների պահպանության անհնարին լինելու վերաբերյալ (առկայության դեպքում)․
3) այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
Հայտարարատուի (լիազորված անձի)՝
_______________________ (անունը, ազգանունը) |
_______________________ (ստորագրությունը) |
Ձև N 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
«__________________»/ |
«_______________ »/ |
«________________________» |
(մաքսային մարմնի ծածկագիրը) |
(ամսաթիվը) |
(գրանցման համարը) |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում) __________________________________________________________________________________________
|
2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը __________________________________________________________________________________________
|
3. Ապրանքների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝
1) ________________________________________________________________________________________
2) ________________________________________________________________________________________
.........
|
4. Այն վայրի հասցեն, որտեղ հայտարարատուի կողմից նախատեսվում է պահպանել ապրանքները __________________________________________________________________________________________
|
5․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում) __________________________________________________________________________________________
|
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
_______________________ (անունը, ազգանունը) |
_______________________ (ստորագրությունը) |
Ձև N 3
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«__________________»/ |
«_______________ »/ |
«________________________» |
(մաքսային մարմնի ծածկագիրը) |
(ամսաթիվը) |
(գրանցման համարը) |
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում) _________________________________________________________________________________________
|
2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________________
|
3. Ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանության վերաբերյալ թույլտվության տրամադրումը մերժելու հիմնավորումը _________________________________________________________________________________________
|
4․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում) _________________________________________________________________________________________
|
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
_______________________ (անունը, ազգանունը) |
_______________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2023 թվական: