ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 հուլիսի 2020 թվական N 11–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 03.07.2020թ. ուղարկված համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածի 1-ին կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «876.5» թվով.
2) որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «1745.7» թվով.
3) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «15349.0» թիվը փոխարինել «15398.0» թվով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ տողի 3-րդ սյունակի «450.0» թիվը փոխարինել «3450.0» թվով.
5) որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «1474.5» թիվը փոխարինել «1047.7» թվով.
6) որոշման հավելվածի 3-րդ կետի 19-րդ տողի 3-րդ սյունակի «1474.5» թիվը փոխարինել «1047.7» թվով.
7) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր՝ 20-րդ տողով` «Վարչական սարքավորումներ» վերնագրով և «49.0» թվով.
8) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր՝ 21-րդ տողով` «Տրանսպորտային սարքավորումներ վերնագրով» վերնագրով և «3000.0» թվով.
9) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «1745.7» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀՐԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2020 թվականի հուլիսի «06» Դաշտ համայնք |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2020 թվական: