ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ԱՊՐԻԼԻ 2021 թվականի N 19-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով՝ Մարգահովիտ համայնքի ավագանին որոշում է.
Մարգահովիտ համայնքի 2021թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ՝ համաձայն 1-5 հավելվածների։
1. Եկամուտների գծով
Ընդամենը համայնքի բյուջեի մուտքեր - 189494,5 /մեկ հարյուր ութսունինը միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ
ա) Ընդամենը վարչական բյուջեի մուտքեր - 131390,7 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում՝
- վարչական բյուջեի եկամուտներ - 131390,7 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի մուտքեր - 58103,8 /հիսունութ միլիոն մեկ հարյուր երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում՝
- ֆոնդային բյուջեի եկամուտներ - 0,0 /զրո/ ՀՀ դրամ
- տարեսկզբի ազատ մնացորդ - 58103.8 /հիսունութ միլիոն մեկ հարյուր Երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
2. Ծախսերի գծով
Ընդամենը համայնքի բյուջեի ծախսեր -189494,5 /մեկ հարյուր ութսունինը միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր /ՀՀ դրամ
ա) Ընդամենը վարչական բյուջեի ծախսեր -131390,7 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի ծախսեր -58103,8 /հիսունութ միլիոն մեկ հարյուր երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ։
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1 ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դիֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի։
Կողմ-6
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ
ՍԱՖԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: