ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԴԱՇՏ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2021 թվական N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Հ. Պետրոսյան |
2021 թվականի նոյեմբերի «23» Դաշտ համայնք |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 41-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները
1) որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «600.0» թվով.
2) որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «1083.1» թվով.
3) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «19476.0» թիվը փոխարինել «19864.0» թվով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետի 8-րդ տողի 3-րդ սյունակի «800.0» թիվը փոխարինել «200.0» թվով.
5) որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր՝ 11-րդ տողով՝ «Վառելիք և բնական գազ» վերնագրով և «8527.4» թվով.
6) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «21836.0» թիվը փոխարինել «22436.0» թվով.
7) որոշման հավելվածի 3-րդ կետի 15-րդ տողի 3-րդ սյունակի «800.0» թիվը փոխարինել «200.0» թվով.
8) որոշման հավելվածի 3-րդ կետի 18-րդ տողի 3-րդ սյունակի «2110.0» թիվը փոխարինել «1898.0» թվով.
9) որոշման հավելվածի 3-րդ կետի 20-րդ տողի 3-րդ սյունակի «7000.5» թիվը փոխարինել «368.2» թվով.
10) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր՝ 22-րդ տողով՝ «Շենքերի և շինությունների շինարարություն» վերնագրով և «8027.5» թվով.
11) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր՝ 23-րդ տողով՝ «Նախագծահետազոտական ծախսեր» վերնագրով և «500.0» թվով.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|