ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 554-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 618-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Այգեձոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00815501) 2023 թվականի հուլիսի 6-ին կնքված՝ թիվ 016Ա/023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի նոր վարչական շենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքում անհատական ջերմային կայանի տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 9,739,870 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» N 618-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |