ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄԱՆՋԱՏՈՂ ՀԱՎԱՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ ու 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.48 ենթակետով՝
«7.1.48. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ատոմակայանների համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8401 30 000 0 ծածկագրով դասակարգվող АFА 3G տիպի ջերմանջատող հավաքվածքների արտադրության համար կոմպլեկտավորող տարրերը, որոնք Ղազախստանի Հանրապետություն են ներմուծվում Ֆրանսիայի Հանրապետությունից կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այնպիսի ծավալով, որն անհրաժեշտ է ուրանին համարժեք 200 տոննայից ոչ ավելի ջերմանջատող հավաքվածքներ տարեկան արտադրելու համար, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականություն մշակող և նորմատիվային իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով, որը տեղեկություններ է պարունակում նման ապրանքների անվանացանկի ու քանակի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
Թույլատրվում է ատոմակայանների համար ջերմանջատող հավաքվածքների արտադրության համար կոմպլեկտավորող տարրերի անմաքս ներմուծում այնպիսի ծավալներով, որոնք գերազանցում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված մեկ տարվա սահմանաչափը՝ այն պայմանով, որ ներմուծվող կոմպլեկտավորող տարրերի ընդհանուր ծավալն ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կհամապատասխանի ուրանին համարժեք 600 տոննայից ոչ ավելի ջերմանջատող հավաքվածքների արտադրության համար անհրաժեշտ ծավալին։
Սույն սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 38 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման մասին կարգի 15-րդ կետում «7.1.47» թվերը փոխարինել «7.1.48» թվերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: