ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 877-Ա
ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, Վերակառուցման վարկերի (ՎՎԲ), Եվրոպական ներդրումային բանկերի վարկային և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներով «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի) 37 բնակավայրերում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպություններին շինարարական աշխատանքների դիմաց վճարումները պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի փոխարեն իրականացնել՝ հաշվարկների հիմքում կիրառելով 1 եվրո=500 ՀՀ դրամ փոխարժեքը:
2. Սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել՝ համաձայն ծրագրի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների։
3. Սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպության նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել ամբողջովին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման աղբյուրից։
4. Սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը՝ կասեցնելով պայմանագրերի ընդհանուր պայմանների 8.7-րդ կետով սահմանված կատարողի նկատմամբ հաշվարկվող տույժերի հաշվարկը և պայմանագրով սահմանված՝ ներառյալ սույն որոշումից բխող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում, զիջել դրանք: Ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում աշխատանքները չկատարելու դեպքում տույժերը հաշվարկվում են նաև կասեցման ժամանակահատվածի համար։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
6. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերում ապահովել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 877-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
NN ը/կ |
Պայմանագրի անվանումը |
Պայմանագրի համարը |
Կապալառու կազմակեր-պության անվանումը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը |
Պայմա-նագրով նախա-տեսված աշխա-տանքների ավարտի ամսաթիվը |
Պայմանագրի արժեքը ԵՎՐՈ (առանց ԱԱՀ) |
Պայմանագրի արժեքի վճարման մնացորդը ԵՎՐՈ (առանց ԱԱՀ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1․ |
«Շիրակի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատա-կարարման և ջրահեռացման ենթակառուց-վածքների վերականգնում |
CIP II-P3-SH LOT 1 |
«Դորոժնիկ» ՍՊԸ -«Հիմնաքար» ՍՊԸ ՀՁ |
10․02․2021 |
06․07․2023 |
11 505 384,66 |
6 098 671.60 |
2․ |
Լոռու և Արմավիրի մարզերի ջրամատա-կարարման համակարգերի և կոյուղագծերի վերականգնում |
CIP II-P3-L/NA LOT 2 |
«Դորոժնիկ» ՍՊԸ |
13․10․2020 |
16.03.2023 |
8 450 541,04 |
4 117 882,77 |
3․ |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սպասարկման տարածքի ջրամատա-կարարման և ջրահեռացման ենթակառուց-վածքների վերականգնում |
CIP II-P3-AWSC LOT 3/1 |
«Բլեսկ» ՍՊԸ- «Եղվարդշին» ԲԲԸ ՀՁ |
11.05․2021 |
21.03.2023 |
9 312 939,42 |
4 568 642,39 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |