ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 849-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Գլոբալ Հիդրոստրոյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04440899) 2022 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված՝ թիվ 041Ա/022 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տարածքի ջրագծերի վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 4,402,100 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
Երևան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |