Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2021-11.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.02.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.02.2021
Дата вступления в силу
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2021 թվականի N 114-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հունվարի 29-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շուշի շրջանի Եղծահող համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հունվարի 29-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շուշի շրջանի Եղծահող համայնքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հունվարի 29-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շուշի շրջանի Եղծահող համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 12

Երևան

    

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 12-ի N 114-Ա

որոշման

      

ԾՐԱԳԻՐ

         

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

         

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահող համայնքի դպրոցի, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի մշակույթի տան, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ՕN GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահող համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,360,000 դրամ, որից Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահող համայնքի դպրոց՝ 1,860,000 դրամ, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի մշակույթի տուն՝ 1,860,000 դրամ, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի համայնքային կենտրոն՝ 1,640,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահող համայնքի դպրոց, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի մշակույթի տուն, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի համայնքային կենտրոն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ամբողջ ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. մարտի 02-ից մինչև 2021 թ. մայիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահող համայնքի դպրոցի, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի մշակույթի տան, Շուշիի շրջանի Եղծահող համայնքի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. մարտի 02-ից մինչև 2021 թ. մայիսի 31-ը։
Արժեքը՝ 5,360,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 5,360,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

          

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2021, N 458-Ա 11.06.2021, N 114-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան