Գլխավոր տեղեկություն
Номер
N 344-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.06.2019
Дата вступления в силу
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

6 հունիսի 2019 թվականի N 344-Ա

  

«ԱՐՑԱԽՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Կնունյանցների 17, ՀՎՀՀ՝ 90041112) իրականացվող՝ 20,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

 «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00410971) 2019 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ N Շ-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղադաշտի կառուցում՝ 20,350,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. հունիսի 6

Երևան

   

     

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 344-Ա որոշման

  

«Խաղադաշտի կառուցում» ծրագիր      

    

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում 20 մ x 40 մ չափսի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Ամերիկայի հայ մշակութային ընկերություն, գրանցված ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ, քաղ. Ուոթերթաուն, Բիգելոու 80 պողոտա

4.

Ծրագիրը կատարողը

«Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Կնունյանցների 17, ՀՎՀՀ` 90041112

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

20,350,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում 20 մ x 40 մ չափսի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում ՝ 20,350,000 դրամ արժողությամբ

2019 թ. մայիսի 24-ից մինչև հունիսի 25-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում 20 մ x 40 մ չափսի արհեստական խոտածածկույթով, 36 հատ նստատեղով բազմաֆունկցիոնալ (մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ) խաղադաշտի կառուցում, գինը` 20,350,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան