ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵՂԵԿԱՏՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 5-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը (այսուհետ՝ Մեթոդաբանություն):
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2018 թվականի III եռամսյակում ուսումնասիրման համար Մեթոդաբանության կիրառման արդյունքներով դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների համար Մեթոդաբանության կիրառման մասով ուսուցողական սեմինարներ անցկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու խնդրանքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: