ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 470-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետությունում ծանր հանցագործությունների դեպքում գույքի բռնագանձման, հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը վերջնականացնելու, փաստաթղթերի թարգմանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով կազմակերպելու և մինչև 2019 թվականի մայիսի 15-ը կարծիքի համար միջազգային գործընկեր կազմակերպություններ ուղարկելու, ինչպես նաև օրենսդրական փաթեթը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու նպատակով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 195-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մայիսի 2-ի N 470 -Աորոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 195 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ե․ Կիրակոսյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա․ Վարդապետյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ռ․ Բադասյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Դ․ Մելքոնյան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ․ Հովհաննիսյան |
- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Դ․ Ազատյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |