Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 205-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.10.20/29(598).1 Հոդ.339.5
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.09.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.09.2017
Дата вступления в силу
30.10.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 սեպտեմբերի 2017 թ.

թիվ 205-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ածանցյալ ֆինանսական գործիքների էության պարզաբանման միջոցով ապահովել ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բնականոն զարգացումը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասը և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 205-Ն որոշմամբ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18

ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է դրամական միջոցներով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են և (կամ) իրավունք ունեն իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ՝ կողմերի միջև փոխանցելով մի գումար առանց մատակարարելու գործարքի հիմքում ընկած ակտիվները:

2. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է բնեղենով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել գործիքի հիմքում ընկած ակտիվների փոխանցմամբ (առաքմամբ):

3. Սույն կանոնակարգում օգտագործվող «լեվերիջով գործարք» և «ֆորեքս գործարք» հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ով կիրառվող նշանակությունը:

(3-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 213-Ն)

4. Սույն կանոնակարգում օգտագործվող «ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք» հասկացությունը նշանակում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով սահմանված ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք չհանդիսացող ցանկացած ածանցյալ ֆինանսական գործիք:

(4-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 213-Ն)

 

ԳԼՈՒԽ 2. ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

(գլուխը լրաց. 10.12.18 թիվ 213-Ն)

 

5. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժինը (ներառյալ՝ գրանցման և լիցենզավորման վերաբերյալ դրույթները), ինչպես նաև տվյալ բաժնի դրույթները կիրարկող «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այլ կարգավորումները տարածվում են ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների (ներառյալ՝ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների) և դրանց շուկայի վրա:

(հավելվածը լրաց. 10.12.18 թիվ 213-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2018, թիվ 213-Ն 18.01.2019, թիվ 205-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան