Գլխավոր տեղեկություն
Номер
N 880-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.900
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2012
Дата вступления в силу
26.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 880-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2014-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԼՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.01.14 N 123-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2014-2015 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2014-2015 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.01.14 N 123-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 880-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2014-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԼՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.01.14 N 123-Ն)

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության վերջին տարիների զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսության կայունացման և հետագա աճի ապահովման, ինչպես նաև ֆինանսաբյուջետային քաղաքականության կարևորագույն լծակներից է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ արժեքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ` պետական գանձարան) համալրումը, որը հնարավոր է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունում առկա թանկարժեք մետաղների (ոսկու և արծաթի) բավական հարուստ հանքահումքային ռեսուրսների և երկրորդային հումքի նպատակային ու արդյունավետ օգտագործման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տնտեսական շրջանառության կարգավորման պետական հստակ քաղաքականության միջոցով:

2. Լինելով առանձնահատուկ ապրանք և, որպես արժութային արժեք, ունենալով բարձր իրացվելիություն՝ պետական գանձարանում հաշվեգրված թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը կարող են բավարարել ինչպես Հայաստանի Հանրապետության արտադրական (այդ թվում` ոսկերչական, ադամանդագործական), գիտական, սոցիալ-մշակութային, այնպես էլ՝ ֆինանսական պահանջմունքները` կապված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների համալրման և դեֆիցիտի ծածկման, արտաքին պետական պարտքի սպասարկման, որպես գրավի առարկա՝ օտարերկրյա կապիտալ ներդրումները տնտեսության առաջնահերթ զարգացում պահանջող ճյուղերում ներգրավելու խնդիրների հետ:

3. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ) նախատեսված է պետության և ազգային տնտեսության անհետաձգելի կարիքների բավարարման համար, որն արտակարգ իրավիճակների պայմաններում ապահովում է պետության և ազգային տնտեսության` թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով ինքնաբավությունը:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով, առաջիկա զարգացման հետագծի վրա էական ազդեցություն կարող են ունենալ պետական միջամտության շրջանակների հստակեցումն ու համապատասխան մեխանիզմների ներդրումը: Խնդրի համակողմանի լուծման առումով իր ուրույն դերն ունի բյուջետային գործընթացում պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման արմատավորումը` պետական պահուստների ձևավորման ու համալրման գործում:

5. Պետական պահուստների կառավարումը լիարժեք ու արդյունավետ դարձնելու, այդ մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան եկամուտներ ապահովելու, գործընթացների նկատմամբ համակարգված և լիարժեք հսկողություն իրականացնելու նպատակով խնդրի լուծումը պայմանավորված է պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջնաժամկետ, ռազմավարական ծրագրավորման անհրաժեշտությամբ:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

6. Համաձայն «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի՝ պետական գանձարանն է լիազորված իրականացնելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների) հաշվառումն ու կառավարումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2008 թվականի նոյեմբերի 20-ին կայացած նիստի N 47 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ պետական գանձարանի գործունեության արդյունավետության բարձրացման հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների և այլ իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունների ժամանակացույցի 1-ին կետի համաձայն իրականացվել են պետական պահուստների մասը կազմող արժեքների գույքագրման և պետական գանձարանին տեղեկատվության տրամադրման միջոցառումները, որի արդյունքում պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջնակարգ և ավագ դպրոցների) հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի, գույքագրումների և պահպանման պայմանների մասին տվյալները: 84 կազմակերպություններից ստացված տեղեկությունները ճշգրտվել և մուտքագրվել են համապատասխան էլեկտրոնային բազա:

8. Պետական գանձարանի կողմից պետական հիմնարկների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատվել և դասակարգվել են ըստ պետական պահուստի արժեքների և ազգային պահուստի արժեքների (անձեռնմխելի են և ենթակա չեն օտարման): Ազգային պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 63546.6 գրամ, արծաթ` 1.466.935.2 գրամ, պլատին` 477.5 գրամ և պալադիում` 0.03 գրամ, թանկարժեք մետաղների համաձուլվածք` 178664.5 գրամ:

9. Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 1000.1 գրամ, արծաթ` 17462.9 գրամ, պլատին` 67047.6 գրամ, պալադիում` 212.0 գրամ, իրիդիում` 10862.5 գրամ, ռոդիում` 197.9 գրամ, օսմիում` 4.02 գրամ, ինչպես նաև սարքավորումների մեջ` ոսկի` 7344.5 գրամ, արծաթ` 537440 գրամ, պլատին` 3584.6 գրամ, պալադիում` 9437.8 գրամ, ռոդիում` 114.3 գրամ, պլատին-ռոդիում համաձուլվածք` 1194.7 գրամ, իրիդիում` 0.04 գրամ:

10. Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկյա իրեր` 67351 գրամ (այդ թվում՝ 42,8 գրամը՝ մշակութային արժեք հանդիսացող), մետաղական ոսկի` 14288 գրամ, արծաթյա իրեր` 53548 գրամ (այդ թվում՝ 9854.3 գրամը՝ մշակութային արժեք հանդիսացող), մետաղական արծաթ` 22362 գրամ, պլատին` 152.3 գրամ, արծաթ-պալադիումի համաձուլվածք` 6183 գրամ, թանկարժեք քարեր (ադամանդ, ադամանդի հումք)` 873 կարատ, թանկարժեք քարեր (ալմաստի քարեր և հումք)` 762 կարատ, թանկարժեք քարեր (զմրուխտ)` 256 կարատ, աճեցված (կուլտիվացված) մարգարիտ` 102793 գրամ, արհեստական քարեր` 3036 հատ, կիսաթանկարժեք քարեր` 417,4 կարատ:

11. Արդյունքում կատարվել են ազգային հարստության գույքագրում և պետական պահուստի իրական չափի գնահատում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման, ծախսման ապահովումը և կառավարման համակարգի բարելավումը:

13. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշմամբ հաստատված պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի «ե» ենթակետի՝ պետական գանձարանի գործառույթներից են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերի` պետական պահուստներից բացթողումը, բաց թողնված արժեքների դիմաց վճարումների գանձումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մաս մուտքագրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեսակների, անվանացանկի ու ծավալների համաձայն:

14. Ծրագրի նախապատրաստման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թվականից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով բացթողում (հրապարակային աճուրդների միջոցով) չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր:

15. Բացի պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից ու պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, իսկ, օրինակ, աճեցված (կուլտիվացված) մարգարիտը ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

16. Ծրագրի ռազմավարության և դրա իրականացման անհրաժեշտ գործողությունների կատարումը միջոցառումների փոխկապակցված ամբողջական համակարգ է, որը նպատակաուղղված է հետևյալ հիմնախնդիրների իրականացմանը՝

1) պետական պահուստների համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների գնման՝ պետության նախապատվության իրավունքի իրագործում.

2) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների՝ պետական գանձարան հանձնման գործընթացի նկատմամբ համակարգված և լիարժեք հսկողության իրականացում.

3) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.14 N 123-Ն)

4) իրերի իրացումից ձևավորված գումարի դիմաց բարձր իրացվելիություն ունեցող՝ միջազգային ստանդարտներին համապատասխան ձուլակտորների ձեռքբերում, որոնք հայրենական արտադրանքի համար նոր շուկաների յուրացման, կայունացման և հետագա աճի ապահովման նպատակով թանկարժեք մետաղների հումքով կբավարարեն Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջնահերթ զարգացում պահանջող ճյուղերի անհետաձգելի կարիքները, ինչը թույլ կտա արդյունավետ ճանապարհներ գտնել ոլորտի զարգացման համար, և համահունչ կլինի տնտեսության զարգացման տեսլականին:

(16-րդ կետը փոփ. 23.01.14 N 123-Ն)

 

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

17. Պետական գանձարանը կիրականացնի պետական պահուստների միասնական հաշվառումը, հաշվեգրումը և կենտրոնացված կառավարումը` միջազգային պրակտիկայում գործող մեթոդներին համահունչ, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան պետության ռազմավարական խնդիրների արդյունավետ լուծման գործում, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի պետական պահուստներն արդյունավետ օգտագործելու Հայաստանի Հանրապետության ֆինանսական, գիտական, սոցիալական, մշակութային, ներդրումային և այլ կարիքների բավարարման նպատակով:

18. Ծրագրի միջոցառումների իրականացման շնորհիվ պետական պահուստները կհամալրվեն Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով և պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացված՝ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված նվերներով:

19. Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, հանդիսանալով առանձնահատուկ ապրանք և, որպես արժութային արժեք, ունենալով բարձր իրացվելիություն` կարող են բավարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսական պահանջմունքները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտներով:

(հավելվածը փոփ. 23.01.14 N 123-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 880-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

2014-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԼՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.01.14 N 123-Ն)

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Ժամկետը

1 2 3 4 5

1.

Առաջարկի և ֆինանսների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների գնում

պետական պահուստների համալրման նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների գնման՝ պետության նախա-պատվության իրավունքից օգտվելը

Հայաստանի Հան-րապետությունում և այլ երկրներում կազմակերպվող ոսկերչական իրերի ցուցահանդեսներին մասնակցության հնարավորություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թվականի դեկտեմբեր

2.

Պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացված՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների հանձնման գործընթացի նկատմամբ համակարգված ու լիարժեք հսկողության իրականացման համար Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմնի ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տալը

ստացված տեղեկությունների ճշգրտում և համապատասխան բազա ճիշտ տվյալների մուտքագրում

 

պետական պահուստների կառավարման արդյունավետության բարձրացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ

2015 թվականի դեկտեմբեր

3.

(կետն ուժը կորցրել է 23.01.14 N 123-Ն)

(հավելվածը փոփ. 23.01.14 N 123-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2014, N 123-Ն 27.02.2014, N 880-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան