Գլխավոր տեղեկություն
Номер
N 522-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.540
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2013
Дата вступления в силу
06.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.6-րդ, 4.7-րդ, 4.8-րդ և 4.9-րդ կետերով.

«4.6. Սույն կարգի 4-րդ կետում նշված ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները՝ N 2 ձևում աստղանիշով (*) նշված դրույթների մասով տրամադրվում են նաև վերջիններիս գրաֆիկական արտացոլումն ամրագրող ամփոփ սխեմայով` Մ 1:500:

4.7. Էլեկտրոնային հաղորդակցության (ներառյալ ամրակցված հեռախոսացանցը) ենթակառուցվածքների ելակետային տվյալների մասով ամփոփ սխեմայում նշվում են N 2 ձևի`

1) «Նախագծվող հողամասի բնութագիրը» բաժնի 5-րդ կետով սահմանված՝ գոյություն ունեցող էլեկտրոնային հաղորդակցության ստորգետնյա համակարգերի մասին տեղեկատվությունը` դրանց կառուցման համար տրված շինարարության թույլտվությանը համապատասխան.

2) «Նախագծային պահանջներ» բաժնի 12.4-րդ կետով սահմանված էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը)` մինչև կառուցապատվող հողամասի սահմանագիծը հատվածի տեղադիրքը, որը պետք է ապահովի՝

ա. հանրային էլեկտրոնային հաղորդակցության տարբեր օպերատորների կողմից դրա համատեղ օգտագործման հնարավորությունը` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան,

բ. կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքների կատարման նվազագույն ծավալը,

գ. գոյություն ունեցող ստորգետնյա մալուխատարների օգտագործման հնարավորությունը,

դ. համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (առկայության դեպքում) ինժեներական ցանցերի, սարքավորումների, ինչպես նաև ստորգետնյա տարածքների օգտագործման գոտիների համար ընդունված լուծումներին համապատասխանությունը:

4.8. Կառուցապատվող հողամասի սահմաններում առկա ինժեներական ենթակառուցվածքի տեղափոխման անհրաժեշտության դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի «Լրացուցիչ պայմաններ» բաժնի 25-րդ կետում կատարվում է համապատասխան գրառում:

4.9. Կառուցապատողն առկա ինժեներական ենթակառուցվածքի տեղափոխման պայմանների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերում տվյալ ենթակառուցվածքի սեփականատիրոջ (օգտագործողի) հետ` մինչև նախագծային աշխատանքներն սկսելը:».

2) N 2 հավելվածի N 2 ձևի՝

ա. «Օբյեկտ» տողը փակագծերում «հզորությունը» բառից հետո լրացնել «, ռիսկայնության աստիճանը (կատեգորիան)» բառերով,

բ. «ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ», «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» և «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

 

1. Հողամասը գտնվում է

___________________________________

 

(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, դրա
նպատակային և գործառական նշանակությունը)

   

2. (*) Հողամասի չափերը

___________________________________

 

(հողամասի սահմանները՝ կոորդինատային նշահարմամբ,
մակերեսը (հա)

   

3. Հողամասի առկա վիճակը

___________________________________

 

(ռելիեֆի բնութագիրը, շենքերի (այդ թվում` քանդման
ենթակա) առկայությունը (օգտագործումը, նշանակությունը,
հարկայնությունը, շինարարական նյութերը և այլն),
կանաչապատումը, բարեկարգումը և այլն)

   

4. (*) Տրանսպորտային պայմանները

___________________________________

 

(ճանապարհների առկայությունը, երկաթուղային
տրանսպորտի մոտեցումները և այլն)

   

5. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ (ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, տաք ջրի մատակարարման, էլեկտրամատակարարման, էլեկտրոնային հաղորդակցության համակարգեր)

___________________________________

 

(նախագծվող հողամասով կամ կից տարածքով անցնող
ինժեներական ենթակառուցվածքները, այդ թվում` ստորգետնյա)

   

6. (*) Կից հողամասեր

___________________________________

 

(կից հողօգտագործումների անվանումը և դրանց
սահմանները՝ համաձայն ներկայացված սխեմայի)

   

7. Բնության հատուկ պահպանվող և (կամ) պատմամշակութային հուշարձանների տարածքներ (պահպանական գոտիներ)

___________________________________

 

(հուշարձանի անվանումը, կարգավիճակը և այլն)

8. (*) Հատակագծային սահմանափակումներ

___________________________________

 

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ սերվիտուտները)

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

 (աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

 

9. Ճարտարապետահատակագծային պահանջներ

_____________________________________

 

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից,
առկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից
կամ դրանց բացակայության դեպքում՝ կազմավորված (կազմավորվող) քաղաքաշինական միջավայրի պայմաններից)

   

9.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից (մետր)

___________________________________

   

9.2. (*) հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) (մետր)

___________________________________

   

9.3. թույլատրելի բարձրությունը (մետր)

___________________________________

   

9.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին)

___________________________________

   

9.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%)

___________________________________

   

9.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%)

___________________________________

   

9.7. այլ պահանջներ

___________________________________

   

10. Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների քանդման կամ տեղափոխման պայմանները և աշխատանքների հերթականությունը

___________________________________

   

11. Ստորգետնյա, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները

___________________________________

   

12. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ

Պահանջներ գոյություն ունեցող և նախագծվող
ենթակառուցվածքների ու ցանցերի նկատմամբ

   

12.1. (*) ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրի մատակարարում

Կցվում է

__________________

 

(համաձայն մատակարարող
կազմակերպության
տեխնիկական պայմանների)

     

12.2. (*) էլեկտրամատակարարում

Կցվում է

__________________

 

(համաձայն մատակարարող
կազմակերպության
տեխնիկական պայմանների)

   

12.3. (*) գազամատակարարում

Կցվում է

__________________

 

(համաձայն մատակարարող
կազմակերպության
տեխնիկական պայմանների)

   

12.4. (*) էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը

Կցվում է

__________________

 

(համաձայն կարգի 4.7-րդ
կետով սահմանված
ելակետային տվյալների)

   

12.5. թույլ հոսանքներ

___________________________________

   

12.6. աղբահանություն

___________________________________

   

13. Տարածքի ինժեներական նախապատրաստում

___________________________________

 

(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական
պաշտպանության միջոցառումները)

   

14. Բարեկարգում

 
 

___________________________________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները, կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր,
ցանկապատում, գովազդ և այլն)

   

15. Շինարարական նյութեր

___________________________________

 

(շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ
առաջարկությունները)

   

16. Պաշտպանական կառույցներ

___________________________________

 

(արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների
պաշտպանության միջոցառումները)

   

17. Հակահրդեհային պահանջներ

___________________________________

 

(հակահրդեհային անվտանգության ապահովման
միջոցառումները)

   

18. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության միջոցառումներ

___________________________________

   

19. Շրջակա միջավայրի պահպանում

___________________________________

 

(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից
բացառելու միջոցառումները)

   

20. Շինարարության կազմակերպում

___________________________________

 

(առաջարկություններ շինարարության հետ կապված
անբարենպաստ ազդեցության բացառման, քաղաքային
տնտեսության և տրանսպորտի անխափան աշխատանքի
ապահովման վերաբերյալ)

   

21. Առաջադրանքի գործողության ժամկետը և նախագծի մշակման փուլերը

___________________________________

 

(նշվում են առաջադրանքի գործողության ժամկետը և նախագծի
մշակման փուլերը` ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 12-ի
N 812 որոշման N 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան)

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

22. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջներ

___________________________________

 

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված փորձաքննության տեսակը կամ նախագծողի
երաշխավորագիրը` հղում կատարելով համապատասխան
իրավական ակտին)

   

23. Միջանկյալ համաձայնեցում

___________________________________

 

(իրավասու մարմնի հետ կամ քաղաքաշինական խորհրդում
նախագծային նյութերի նախնական համաձայնեցում)

   

24. Հասարակական քննարկումներ

___________________________________

 

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
դեպքերում և կարգով)

 

___________________________________

25. Համաձայնեցումներ

(նշվում են տվյալ օբյեկտի համաձայնեցման՝ օրենքով
սահմանված պահանջները՝ հուշարձանների ու բնության
պահպանության և այլ լիազորված մարմինների հետ, ինչպես
նաև կարգի 4.8-րդ կետով սահմանված դեպքերում` ինժեներական ենթակառուցվածքի սեփականատիրոջ (օգտագործողի) հետ)

   

26. Փոստային բաժանորդային պահարանների տեղադրում

___________________________________

   
   

27. Այլ պայմաններ

___________________________________

   
   

Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար

___________________________________

 

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 Կ. Տ. »։

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 29

Երևան