040.0477.30.07.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1998 թվականի N 477
քաղ. Երևան
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել շինարարության ավարտի փաստագրման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող շինարարության (շենքեր, շինություններ, դրանց վերակառուցում, վերականգնում, ամրացում, արդիականացում) ավարտի փաստագրման կարգը:
2. Շինարարության ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտի ձևակերպումով, նախագծով նախատեսված շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացումից հետո:
3. Համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների (օբյեկտների) ավարտական ակտերը կառուցապատողի ցանկությամբ կարող են ձևակերպվել ըստ դրանց շինարարության ավարտի:
4. Կառուցապատողի ցանկությամբ ավարտական ակտը կարող է ձևակերպվել առանց նախագծով նախատեսված այնպիսի աշխատանքների իրականացման, որոնց համար չի պահանջվում շինարարության թույլտվություն:
5. Ավարտական ակտի ձևակերպման համար ներկայացված օբյեկտների, ինչպես նաև կատարողական փաստաթղթերի ձևերը պետք է համապատասխանեն հաստատված նախագծերին, ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին:
6. Համայնքի վարչական սահմաններում իրականացված շինարարության համար ավարտական ակտերը տալիս են համայնքների ղեկավարները, համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում մարզպետները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:
7. Համայնքի վարչական սահմաններում ավարտական ակտի ձևակերպման համար կառուցապատողից գանձվում է վճար` համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
II. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառուցապատողը դիմում է սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնին` ավարտական ակտի ձևակերպման համար:
9. Դիմումին կցվում են`
ա) օբյեկտի շինարարության կատարողական փաստաթղթերը`
- աշխատանքային գծագրերը` իրավասու սուբյեկտների նշումներով, որոնցում ամրագրվում են իրականացված շինարարության համապատասխանությունն այդ գծագրերին և սահմանված կարգով այդ գծագրերում կատարված փոփոխություններին,
- շինարարության վարման ընդհանուր մատյանը,
- ծածկված աշխատանքների և փորձարկումների ակտերի պատճենները,
բ) ավարտական ակտերի ձևակերպման համար սահմանված վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:
10. Սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա դիմումը տալու օրվանից մեկամսյա ժամկետում ձևակերպում և կառուցապատողին է հանձնում ավարտական ակտը (ձևը կցվում է) կամ դիմումը մերժելու մասին գրավոր պատասխանում է դիմողին` նշելով մերժման պատճառները:
11. Կրկնակի դիմումի և սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի առաջադրած պահանջները կառուցապատողի կողմից բավարարվելու դեպքում ավարտական ակտը ձևակերպվում և կառուցապատողին է տրվում կրկնակի դիմումը տալու օրվանից 15-օրյա ժամկետում:
12. Ավարտական ակտը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկը մնում է սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցապատողին, կապալառուին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմնին:
13. Համայնքների ղեկավարները շինարարության ավարտական ակտը ձևակերպելուց հետո 7-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են համապատասխան մարզպետներին` կցելով ակտի պատճենը: Մարզպետները` մարզի վարչական սահմաններում, Երևանի քաղաքապետը` Երևանում ձևակերպված ավարտական ակտերի մասին եռօրյա ժամկետում ծանուցում են քաղաքաշինական գործունեության վերահսկողության պետական տեսչությանը` կցելով ակտի պատճենը:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ
N __________
Կառուցապատող ____________________________________________________ |
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
կողմից կառուցված __________________________________________________, |
(օբյեկտի անվանումը) |
որը գտնվում է _____________________________________________________, |
(օբյեկտի հասցեն) |
որի`
ա) նախագծային փաստաթղթերը մշակվել են N _______________ լիցենզիա ունեցող
_______________________________________________________ կողմից. |
(նախագծային կազմակերպության անվանումը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը) |
|
(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը) |
__________________________________________________________ կողմից
տրված ____ __________ 199 թ. N _________ շինարարության թույլտվության համաձայն.
գ) շինարարությունն իրականացվել է N __________________________ լիցենզիա ունեցող
________________________________________________ կապալառուի կողմից. |
(շինարարությունն իրականացնողի անվանումը) |
դ) հեղինակային հսկողությունն իրականացվել է N __________________ լիցենզիա ունեցող
_______________________________________________________ կողմից. |
(հեղինակային հսկողություն իրականացնողի անունը, ազգանունը) |
ե) տեխնիկական հսկողությունն իրականացվել է N ______________ լիցենզիա ունեցող
_________________________________________________________ կողմից. |
(տեխնիկական հսկողություն իրականացնողի անունը, ազգանունը) |
զ) ներկայացված են ծածկված աշխատանքների ______________________ ակտ.
(ակտերի թիվը) |
է) ներկայացված են փորձարկումների ____________________________ ակտ.
(ակտերի թիվը) |
ը) շինարարության վարման ընդհանուր մատյանը (_____________________ էջ).
թ) օբյեկտի հիմնական ցուցանիշներն են
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Օբյեկտի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին համապատասխան և նորմատիվ պահանջներին բավարարող որակով:
Հաստատում են`
Հեղինակային հսկողություն | ____________________ | ______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Տեխնիկական հսկողություն | ____________________ | ______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____________________________________________________________ |
(օբյեկտի հասցեն և անվանումը) |
Կառուցված է նախագծային առաջադրանքին համապատասխան և շինարարությունը համարվում է ավարտված:
Սույն ակտը կազմված է 4 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում են`
ա) ____________________________________________________________ |
(կառուցապատողի անունը կամ անվանումը) |
բ) _____________________________________________________________ |
(գլխավոր կապալառուի անվանումը) |
գ) _____________________________________________________________ |
(ավարտական ակտը ձևակերպող մարմնի անվանումը) |
դ) _____________________________________________________________ |
(ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինը) |
___________________________________________ |
(մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ) |
______________________ |
______________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ ______________ 199 թ.
քաղ. (գյուղ) ______________