«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2002 թվականի N 455
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՌՆԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 534,8 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 528,1 հեկտարը, որից՝ 152,0 հեկտար վարելահող, 8,0 հեկտար բազմամյա տնկարկ, 5,1 հեկտար խոտհարք, 115,0 հեկտար արոտավայր, 248,0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 65,0 հեկտար վարելահողը՝ անհատույց, 10,0 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 2,7 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,0 հեկտարը՝ անհատույց, 0,5 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար, 1,2 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով.
գ) 4,0 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ խիստ հսկողություն սահմանել հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 27-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՌՆԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձորի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները
Տարե- թիվը |
Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | |||||
վարե- լահող |
բազմամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | թփուտ | անօգ- տագոր- ծելի | ||||
2002 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 50.0 | 50.0 | |||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման |
Բ | 1.0 | 1.0 | ||||||
Հ | 1.20 | 1.20 | |||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | 2.0 | 2.0 | ||||||
Հատուկ նշանակության հողեր | ՀՆ | ||||||||
ընդամենը |
54.20 | 52.20 | 2.0 | ||||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 25.0 | 25.0 | |||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 0.5 | 0.5 | ||||||
Հ | |||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | 2.0 | 2.0 | ||||||
ընդամենը |
27.5 | 25.5 | 2.0 | ||||||
Ընդամենը |
81.70 | 77.70 | 4.0 |