«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 փետրվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 1997 թվականի N 21
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 374 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» N 374 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Առանձին օտարերկրյա ձեռնարկությունների համար այդ ձեռնարկությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով կնքվող պայմանագրերով կարող են սահմանվել ընդերքից օգտվելու այլ պայմաններ, քան սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված պայմանները: Դրանք կարող են կիրառվել միայն օտարերկրյա ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանություն տալուց հետո»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |