Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2000 թվականի N 12

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 461 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի «Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության և հին նմուշի պետական համարանիշերը նորով փոխանակելու ժամկետների փոփոխման մասին» N 461 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 842, 1999 թվականի փետրվարի 17-ի N 74 և հուլիսի 22-ի N 479 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «1999 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2000 թվականի մարտի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան