«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2000 թվականի N 731
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության շենքերի, շինությունների և դրանց տարածքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության շենքերի ու շինությունների) վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 3-րդ կետի «ա», «դ» ենթակետերը, 4-րդ և 5-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |