«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 1996 թվականի N 310
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում
առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման նախաբանում «դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաներով» բառերով.
բ) որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերում «դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաների» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում» բառերը փոխարինել «առևտրի և սպասարկման ոլորտներում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |