«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 1998 թվականի N 626
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 200 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 200 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 10-րդ կետերը լրացնել «բացառությամբ ԱՊՀ անդամ կամ այլ պետությունների, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է առանց արտոնագրի մուտքի-ելքի ռեժիմի մասին պայմանագիր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |