«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2004 թվականի N 1056-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 118-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Այն իրավական ակտերի ցանկը հաստատելու մասին, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 1-ին, 2, 3 և 4-րդ կետերի «Օրենքների նախագծերի ներկայացման ժամկետները» սյունակում «2004 թ. մայիս» բառերը փոխարինել «2004 թ. հոկտեմբեր» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|