«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1998 թվականի N 659
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, «ՀՐԱԶԴԱՆ-1» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-Ի N 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության ենթակայության տնտեսությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության ենթակայության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության կազմից առանձնացնել կառավարական առանձնատների տնտեսությունը և ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության Կոնդի առանձնատների տնտեսություն` բյուջետային հիմնարկի կարգավիճակով.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել Կոնդի առանձնատների տնտեսության կանոնադրությունը և կառուցվածքը:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Հրազդան-1» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու, ինչպես նաև նշված օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կոնդի առանձնատների տնտեսության պահպանման ծախսերի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 17-ի N 444 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման N 2 հավելվածից հանել «Հրազդան-1» բառերը.
նույն հավելվածը լրացնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |