«Վավերացնում եմ» |
040.0174.10.06.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1997 թվականի N 174
քաղ. Երևան
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգն ու ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության վերաբերյալ հաշվետվության ձևը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» և 368 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգը:
2. Սույն կարգում ապահովագրողների ակտիվները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստներն են, ինչպես նաև գույքը, որն ազատ է առաջիկա բոլոր պարտավորություններից, բացառությամբ գույքի նկատմամբ նրա հիմնադիրների (բաժնետերերի) պահանջի իրավունքի:
3. Սույն կարգում ապահովագրողների պարտավորությունները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով գործող պայմանագրերում սահմանված ապահովագրական գումարների հանրագումարը և վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարի տարբերությունն է:
4. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը սահմանվում է 1:15: Ֆինանսական կայունության և վճարունակության ապահովման համար ապահովագրողները պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված` ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը: Եթե ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (ձև N 3-ԱՊ, տող 20) հաշվետվության ամսաթվի դրությամբ փոքր է նորմատիվային չափից, ապա ապահովագրողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել և 30-օրյա ժամկետում ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը համապատասխանեցնել սույն կարգով սահմանված նորմատիվային չափին:
5. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների նորմատիվային հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևի:
Ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը |
Ձև N 3-ԱՊ |
Հաստատված է |
Ներկայացնում են` ՀՀ ապահովագրական կազմակերպությունները, տարեկանը` մարտի 25-ին, եռամսյակայինը հաշվետու ժամանակաշրջանից 25 օր հետո |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
Ցուցանիշները | Տողի համարը | Գումարը (հազ. դրամ) |
ԲԱԺԻՆ 1 |
||
Ապահովագրողի գույքը, որն ազատ է առաջիկա պարտավորություններից վճարված կանոնադրական կապիտալ (հաշ. 85- հաշ. 75) |
01 |
|
պահուստային կապիտալ (հաշ. 86) |
02 |
|
լրացուցիչ կապիտալ (հաշ. 87)* |
03 |
|
նախորդ և հաշվետու տարվա չբաշխված շահույթ (հաշ. 88) |
04 |
|
կուտակման սոցիալական և այլ հիմնադրամներ (հաշ. 88) |
05 |
|
ոչ նյութական ակտիվներ (հաշ. 04) |
06 |
|
չհատուցված վնասներ (հաշ. 88) |
07 |
|
Ընդամենը (տող 01 + տող 02 + տող 03 + տող 04 + + տող 05 - տող 06 - տող 07) |
08 |
|
Ապահովագրական պահուստներ կյանքի ապահովագրության գծով (հաշ. 92) |
|
|
ոչ կյանքի ապահովագրության գծով (հաշ. 91 + հաշ. 93) |
10 |
|
Ընդամենը (տող 09 + տող 10) |
11 |
|
Ակտիվներ` | ||
ընդամենը (տող 08 + տող 11) |
12 |
|
ԲԱԺԻՆ 2 |
|
|
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերով ապահովագրական գումարների հանրագումարը |
13 |
|
այդ թվում` |
||
կյանքի ապահովագրության գծով |
14 |
|
ոչ կյանքի ապահովագրության գծով |
15 |
|
Վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարը |
16 |
|
այդ թվում` |
||
կյանքի ապահովագրության գծով |
17 |
|
ոչ կյանքի ապահովագրության գծով |
18 |
|
Ապահովագրական պարտավորություններ` | ||
ընդամենը (տող 13 - տող 16) |
19 |
|
Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (տող 12/տող 10) |
20 |
_______
* Լրացուցիչ կապիտալի հաշվարկի համար ընդունվում է միայն այն մասով, որը ձևավորվել է ապահովագրողի գույքի սահմանված կարգով վերագնահատումից հայտնաբերված արժեքի բարձրացրած գումարի չափով, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել ապահովագրական պահուստների հաշվին:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ |
(ստորագրությունը) | |
|
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
(ստորագրությունը) |
____ __________ 199 թ