«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«20» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 663
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև 2000 թվականի սեպտեմբեր ամսին կնքված համաձայնագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության կենտրոնական հիվանդանոցին հարակից տարածքում տուբերկուլյոզով հիվանդ կալանավորների համար հիվանդանոցի կառուցման գործում հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 151,1 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության կենտրոնական հիվանդանոցին հարակից տարածքում տուբերկուլյոզով հիվանդ կալանավորների համար կառուցվող հիվանդանոցը բուժսարքավորումներով ապահովելու, կահավորելու և անվտանգության կառույցներ ու համակարգեր կառուցելու նպատակով:
(1-ին կետն ուժը կորցրել է 24.12.01 թիվ 1259 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշվին համապատասխան` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորման արդյունքների վերաբերյալ առաջարկություն:
(2-րդ կետն ուժը կորցրել է 24.12.01 թիվ 1259 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը սահմանված ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից: