«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 1998 թվականի N 270
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «Առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման գործընթացի կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին» N 523 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
հանել որոշման 18-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հանել որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ա» ենթակետերը.
բ) որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետում «մուծում են վճար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով» բառերը փոխարինել «վճարում են պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» N 584 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի N 584 և 1991 թվականի օգոստոսի 15-ի N 512 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 420 որոշման 3-րդ և 4-րդ կետերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման ժամանակավոր կարգի մասին» N 1 որոշման 4-րդ և որոշմամբ հաստատված ժամանակավոր կարգի 8-րդ կետերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի N 584 որոշման մեջ փոփոխություն կատարելու և տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշեր տալու կարգի մասին» N 155 որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի N 459 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 145 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |