«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
4 Դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 1997 թ. N 558
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 180 որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրի մասին» N 180 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Միջոցառումների իրականացման պատասխանատու կատարողներ համարել`
ա) գրահրատարակչական միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը.
բ) գիտական համաժողովների (կոնֆերանսների) թեմատիկ ծրագրի մասով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան.
գ) մշակութային միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.
դ) ընդհանուր ճանաչողական և քարոզչական բնույթի միջոցառումների մասով, ըստ առանձին միջոցառումների` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |