Գլխավոր տեղեկություն
Համար
N 310
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.1996-09.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 1996 թվականի N 310
քաղ. Երևան

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում

առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման նախաբանում «դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաներով» բառերով.

բ) որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերում «դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաների» բառերով.

գ) որոշման 8-րդ կետում «առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում» բառերը փոխարինել «առևտրի և սպասարկման ոլորտներում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.1998, N 298 09.06.1998, N 310
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան