ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 936-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետ՝
«3.1. Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիոն ծառայությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեի 20000 քառ. մետր մակերեսով, 90 480 000 (իննսուն միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:».
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Միգրացիոն ծառայություն» բառերով:
2. Միգրացիոն ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-ամսյա ժամկետում հաստատել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:
3. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարին առաջարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի հետ կնքել սույն որոշման առաջին կետից բխող գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում իրականացնել գույքային իրավունքի պետական գրանցումը` իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման ծախսերը կատարելով 2020 թվականի պետական բյուջեով «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|