Գլխավոր տեղեկություն
Համար
N 1162-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1162-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 38-րդ կետը 3.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ ենթակետով.

«3.2) ծրագրի շրջանակներում մասնակի կսուբսիդավորվի N 2 աղյուսակում ներկայացված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների (N 2 աղյուսակում նշված թվով) լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը.».

2) 40-րդ կետը 3.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ ենթակետով.

«3.3) N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը սուբսիդավորվում է.».

3) 41.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.2-րդ կետով.

 «41.2. Ծրագրի շրջանակներում N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողի կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որը մինչև N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը լիզինգի կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 3 ձևին համապատասխան, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքները հավաստող փաստաթղթերը՝ գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք՝ սպանդանոցային գործունեության իրականացման գրանցման վերաբերյալ (սպանդանոցի առկայության դեպքում).

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված և մինչև սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մուտքագրված դիմումների վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուներին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուն դիմումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան.

4) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են մի քանի դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.

5) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են դիմումներ միայն այլ մարզերից, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի հարևան մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.

6) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացված դիմումներում բացակայում են տվյալ համայնքի և հարևան մարզերից դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.

7) սույն որոշման հրապարակումից յոթ օրվանից հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում N 2 աղյուսակում ներկայացված համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով մուտքագրված դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխան համաձայնություն է տրամադրում առաջին դիմումատուին.

8) սույն կետի 2-րդ ենթակետում նշված մերժումը տրվում է, եթե՝

ա. սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվել է թերի լրացված կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կետի 1-ին ենթակետով սահմանված N 3 ձևին, կամ բացակայում է սույն կետի 1-ին ենթակետում նշված գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիրը,

բ. N 2 աղյուսակում ներկայացված և դիմումատուի կողմից նախընտրելի համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում մեկ այլ դիմումատուի արդեն իսկ տրամադրվել է գրավոր պատասխան համաձայնություն.

9) սույն կետի 1-ին ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

10) շահառուն՝ ՖԿ-ին լիզինգի հայտ ներկայացնելուց և ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարը ՖԿ-ին վճարելուց հետո, N 4 ձևին համապատասխան, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով: Ներկայացվող հայտին կցում է ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով լիզինգի կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 8-րդ ենթակետում նշված N 4 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի` ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին.

12) լիզինգի պայմանագիրը կնքելուց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները լիզինգառուին տրամադրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման վերաբերյալ։».

4) 42.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.2-րդ կետով.

«42.2. N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ սուբսիդավորված լիզինգի կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները ձեռք են բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.2-րդ կետի 10-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը։».

5) 54-րդ կետում «աղյուսակում» բառը փոխարինել «N 1 աղյուսակում» բառերով.

6) 55-րդ կետից հետո «Աղյուսակ» բառը փոխարինել «Աղյուսակ N 1» բառերով.

7) լրացնել նոր՝ N 2 աղյուսակով, NN 3 և 4 ձևերով՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1162-Լ որոշման

 

«Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներ

 

Մարզը

Բնակավայրերը

Սյունիք
(ընդհանուր թվով 3 սպանդանոց)

Գորհայք

Ծղուկ

Սառնակունք

Սպանդարյան

Ծավ

Ն. Հանդ

Սրաշեն

Շիշկերտ

Մեղրի

     

Գեղարքունիք
(ընդհանուր թվով 1 սպանդանոց)

Ծափաթաղ

Ջիլ

Փամբակ

 

Արարատ
(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Դվին

Վերին Դվին

Նորաշեն

Վերին Արտաշատ

Ուրցաձոր

Վեդի

Շաղափ

Լանջանիստ

Շիրակ
(ընդհանուր թվով 4 սպանդանոց)

Արթիկ

Փանիկ

Մեծ Մանթաշ

Նոր Կյանք

Ախուրյան

Արևիկ

Կառնուտ

Ազատան

Ամասիա

Բանդիվան

Արեգնադեմ

 

Աշոցք

Սիզավետ

Բավրա

 

Լոռի
(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Գյուլագարակ

Վարդաբլուր

Գարգառ

Կուրթան

Վահագնի

Վահագնաձոր

Եղեգնուտ

Ձորագետ

Արագածոտն
(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Ծաղկահովիտ

Վարդաբլուր

Սադունց

Կանիաշիր

Թալին

Աշնակ

Կաթնաղբյուր

Մաստարա

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

……………………………………………………………………...............………………………… ....-ից

 (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

 Տեղեկացնում եմ, որ ՀՀ ____________________մարզի _____________ համայնքի տարածքում ___________________________________________ -ի կողմից

 (նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված՝ Հայաստանի Հանրապետության ____________________մարզի ______________ համայնքում տեղակայելու նպատակով ցանկանում եմ ձեռք բերել շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ, որի արժեքը հավաստող փաստաթղթերը կցվում են։

 Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների _________________________________________________________________________________

(ընտրել նշվածներից Ձեր կողմից նախընտրելի տարբերակը՝ կանխավճարի ամբողջ չափի կամ կանխավճարի _______ մլն դրամի չափի)

սուբսիդավորման հարցում։

 

Առդիր՝ .... էջ։

 

 Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................ (անունը, ազգանունը)

 

 .......................................

 (ստորագրությունը)

 

..... ..................... 20___թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

 

Ֆինանսական կառույց ՖԿ

Հայտը ներկայացնելու ամսաթիվը

Ներկայացվող կառույցի անվանումը ...........................................................

 

Հ Ա Յ Տ N ……

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցի լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

NN
ը/կ

Լիզինգառուի

Լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցի

Այլ նշումներ

անվանումը կամ անունը, ազգանունը

մարզը

համայնքը

անվանումը

քանակը
(հատ)

արժեքը (մլն դրամ)

կանխավճարի 20 տոկոսի չափը
(մլն դրամ)

կանխավճարի սուբսիդավորման չափը
(մլն դրամ)

 
                   
                   
                   
                   
                   
                   

Հարգանքով՝

........................................................

 (շահառուի անվանումը)

..........................................................................................................................»:

 (լիազորված անձ՝ պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան