Գլխավոր տեղեկություն
Համար
N 329-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2016-16.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.04/26(1206).1 Հոդ.298.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2016 թվականի N 329-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին ամրացված համապատասխան գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել որ`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ», «Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերում», «Դրոշմապիտակների ձեռքբերման ծախսեր», «Փորձաքննությունների ծառայություններ», «Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման ծառայություններ», «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում», «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման», «Չինական Արտահանման-ներմուծման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման» ծրագրերի և «Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դրամաշնորհային ծրագիր», «Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման» դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ որպես սույն կետի 1-ին ենթակետում նշված ծրագրերն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմը: Ընդ որում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված` պայմանագրերը կնքելու պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ մուտքագրված եկամուտները և այդ ֆոնդի միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կատարված ծախսերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվություններում` անհրաժեշտության դեպքում այդ հաշվետվություններում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առանձնացումից բխող համապատասխան բացատրություններ.

5) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված եկամտային հաշիվների կարգադրիչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագրի հիման վրա իրականացվող վերակազմակերպման գործընթացի` ներառյալ սույն որոշման պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ընդհանուր գումարով մինչև 30 մլն դրամի չափով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բանակցային ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նշված պարտավորությունների ցանկը և իրականացնել պայմանագրերի, այլ փաստաթղթերի ընդունում-հանձնումը՝ անհրաժեշտության դեպքում դրանցում կատարելով համապատասխան փոփոխություններ.

2) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի ընդունում- հանձնումը` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով առաջարկություն սույն որոշմամբ հաստատված գույքի ցանկում ուղղումներ կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 27-րդ ենթակետը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, վերակառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` չտարածելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 6 հավելվածի 4.22.1-ին և 5.9.1-ին կետերում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատողների 2016 թվականի մարտ ամսվա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները հաշվարկել և վճարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի 03 ծրագրի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ այն ներառելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի կատարման հաշվեկշռում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված աշխատողների հաճախումների տեղեկագրերի հիման վրա:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 329-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 329-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 329-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 329-Ն որոշման

 

Հավելված N 5ուղղ.

ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 329-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 329-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Աղյուսակ N 2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2017, N 21-Ն 02.02.2017, N 329-Ն
02.06.2016, N 578-Ն 16.06.2016, N 329-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան