ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը «ինտերնետային կայքում (www.parliament.am)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1) օրենքով նախատեսված դեպքերում առաջադրելու ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու.»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1) ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման ընթացակարգը,»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի, 153-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 6-րդ մասի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:
Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա` այդ ինքնավար մարմնի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը.»:
Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետի «գլխադասային» բառը փոխարինել «մշտական կամ ժամանակավոր» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ինքնավար մարմնի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող մարմինը:»:
Հոդված 7. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
3. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:»:
Հոդված 8. Օրենքի 153.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 153.1. | Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման կարգը |
1. Ազգային ժողովի նշանակած ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել այդ ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Եզրակացությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
3. Եզրակացությունում նշված ինքնավար մարմնի անդամն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ` երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում` անկախ նրա ներկայությունից:
4. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ` որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս ինքնավար մարմնի նախագահը կամ օրենքով սահմանված կարգով նրան փոխարինողը, որից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել եզրակացությունում նշված ինքնավար մարմնի անդամը:
5. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա` ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը:
6. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:
Հոդված 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի ուժի մեջ մտնելն Օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով և 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները ներկայացնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հոկտեմբերի 8 Երևան ՀՕ-175-Ն |