ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1379-Ա
«ԳՐԱՆԻՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 80 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արցախի 72, պետական գրանցման համարը՝ 278.120.01045) լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման մասին որոշման ընդունմանը.
2) «Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում առաջարկելով ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) ներկայացուցիչներին:
2. Սահմանել, որ՝
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում պետական բաժնեմասի համապատասխան գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|