«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ. |
N 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները ստորագրելու և քվեարկության օրը դրանք կնքելու կարգի մասին» N 18-Ն որոշման վերնագիրը «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «, ընտրողների ցուցակների էջերը» բառերով, իսկ «դրանք» բառը փոխարինել «քվեարկության ծրարները» բառերով:
2. Որոշման 2-րդ կետը «տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները» բառերից հետո լրացնել «և ընտրողների ցուցակների, այդ թվում` ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների և (կամ) քվեարկության օրը գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների (եթե հատկացվել է) լրացուցիչ ցուցակների բոլոր էջերը» բառերով:
3. Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում: Քվեաթերթիկները ստորագրվում են քվեաթերթիկի հատման գծից ներքև, այնպես որ քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարելու ժամանակ ստորագրությունների ամբողջականությունը պահպանվի:»:
4. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61 կետով.
«61. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է քվեարկության ծրարները և հարյուրական փաթեթով կապում:»:
5. Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին:
Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը (կնիքը կարող է դրվել ծրարի ցանկացած կողմում), բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:
Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ:»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |