ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1996 թվականի N 389
քաղ. Երևան
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) նպատակները և «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրում ամրագրված սկզբունքները ու ելնելով Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական, կոնստրուկտորատեխնոլոգիական, նախագծային, արտադրական և այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարակոնստրուկտորային մշակումների վերակողմնորոշման (կոնվերսիայի) անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միանալ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրին:
2. Սահմանել, որ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:
(2-րդ կետը խմբ. 27.12.96 N 389)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |